Անհրաժեշտ միջավայրի տեղադրումը
Elixir ծրագրերը կատարվում են Erlang-ի վիրտուալ մեքենայի՝ BEAM-ի վրա։ Այդ պատճառով Elixir-ով աշխատելու համար համակարգում անհրաժեշտ են Erlang/OTP-ն և Elixir-ի գործիքները։
Որոշ օպերացիոն համակարգերում կամ տեղադրման եղանակների դեպքում անհրաժեշտ կախվածությունները տեղադրվում են ավտոմատ կերպով։
Եթե ցանկանում եք ստուգել՝ արդյոք անհրաժեշտ գործիքներն արդեն հասանելի են ձեր համակարգում, տերմինալում գործարկեք․
elixir --version
macOS
Ամենապարզ եղանակը Homebrew-ն է.
brew update
brew install elixir
Erlang-ի վիրտուալ մեքենան և մնացած անհրաժեշտ գործիքները կտեղադրվեն ավտոմատ՝ որպես կախվածություն(dependency)։
Windows
- Ներբեռնեք և գործարկեք Erlang installer-ը Erlang-ի պաշտոնական կայքից։
- Ներբեռնեք և գործարկեք ձեր Erlang/OTP տարբերակին համապատասխան Elixir installer-ը elixir-lang.org/install.html էջից։ Եթե չգիտեք ձեր OTP տարբերակը, տերմինալում գործարկեք
erl։
Կարող եք նաև օգտվել package manager-ից, օրինակ՝ Chocolatey-ից, որը Erlang-ի վիրտուալ մեքենան և այլ կախվածություններ կտեղադրի ավտոմատ.
choco install elixir
Ubuntu / Debian
apt-ի ստանդարտ փաթեթները սովորաբար հին են լինում։ Ավելի թարմ տարբերակ ստանալու համար օգտագործեք RabbitMQ-ի PPA-ն.
sudo add-apt-repository ppa:rabbitmq/rabbitmq-erlang
sudo apt update
sudo apt install git elixir erlang
Linux-ի այլ դիստրիբուտիվներ
- Arch Linux —
pacman -S elixir - Fedora —
sudo dnf install elixir erlang
Մնացած դեպքերում տե՛ս պաշտոնական էջը։
Version manager-ներ
Եթե ուրիշ նախագծերում անհրաժեշտ են Elixir-ի կամ Erlang-ի այլ տարբերակներ, օգտագործեք version manager, օրինակ՝ asdf կամ mise։ Սա նաև լավ լուծում է, երբ ձեր դիստրիբուտիվի package manager-ը հին տարբերակ է առաջարկում։
Տեղադրման ստուգումը
Տերմինալում գործարկեք iex (Interactive Elixir)։ Եթե ամեն ինչ ճիշտ է տեղադրված, կտեսնեք մոտավորապես հետևյալ պատկերը.
Erlang/OTP 27 [erts-15.0] [source] [64-bit] [smp:8:8] [ds:8:8:10] [async-threads:1]
Interactive Elixir (1.20.2) - press Ctrl+C to exit (type h() ENTER for help)
iex(1)>
Ելքի համար երկու անգամ սեղմեք Ctrl+C կամ տերմինալում գործարկեք հետևյալ հրամանը․
System.halt()